«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ». Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել ելույթով՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Պարո՛ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, Դուք չեք խառնվել Ազգային ժողովի գործերին: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին. դա պետական պաշտպանության կոմիտեն է: Երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը: Եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ, հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը Ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ Դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը Ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանում»,- մասնավորապես ասել է նա: Աղբյուրը` ԱՀ ԱԺ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06