Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն՝ Հռոմի ստատուտի հետ։ Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում: Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, և Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլև պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
