Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ՌԴ-ն հաստատեց․ Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ի հանդիպումը

581
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 17:24
ՌԴ-ն հաստատեց․ Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ի հանդիպումը

Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, ինչպես նաև առանձին բանակցություններ Բաքվի և Երևանի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ առանձին բանակցություններ։