Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի սիրած հանգստյան գոտին Ենոքավանում 6 հեկտարով կընդլայնվի». Ո. Սարգսյան

194
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 10:18
«Նիկոլ Փաշինյանի սիրած հանգստյան գոտին Ենոքավանում 6 հեկտարով կընդլայնվի». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սիրած հանգստյան գոտին Ենոքավանում 6 հեկտարով կընդլայնվի
Գործարար Արտակ Չիբուխչյանը՝ սկսած 2000 թվականից, իր հայրենի գյուղում՝ Իջևանի տարածաշրջանի Ենոքավան բնակավայրում, քոթեջներով հանգստյան գոտի է հիմնել, իսկ նրա որդին՝ Տիգրանը՝ նույն տեղում զիփլայն է գործարկել։ Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր գյուղն է, Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ հաճախ է այցելում Արտակ Չիբուխչյանի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտի։ Արտակ Չիբուխչյանն այժմ Ենոքավանում կառուցապատման նոր ծրագիր ունի։ Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում են գտնվում, Արտակ Չիբուխչյանի սեփականությունն են հանդիսանում 5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական, նպատակային արոտավայրի գործառնական նշանակության և Ենոքավան բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 1 հեկտար հողամասը, որը հանդիսանում է գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների «նպատակային» գյուղատնտեսական արտադրական, արոտավայր, գործառնական նշանակության հողամաս։ Արտակ Չիբուխչյանը Իջևանի համայնքապետարան է դիմել այդ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու, այդ հողամասերը բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու խնդրանքով։ Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հիմք ընդունելով Արտակ Չիբուխչյանի 2023 թվականի փետրվարի 8-ի դիմումը և Իջևան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 28-ի նիստի պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ․ նոյեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 42 հոդվածի 1,1 և 1,2 ենթակետերի դրույթներով՝ 2023թ․ մայիսի 12-ին որոշել է դիմել Տավուշի մարզպետարան Արտակ Չիբուխչյանին պատկանող վերոհիշյալ երկու հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական հողատեսքի փոխելուն (Բնակելի տուն կառուցելու նպատակով) համաձայնություն ստանալու նպատակով։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան