Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը շտապում են․ «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, այն է՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ, Բաբայանն իր շրջապատում ակնարկել է, որ պատրաստ է գնալ ամեն ինչի՝ իշխանության հասնելու համար։ Ինչպես հայտնի է, Արցախում քիչ չեն այն մարդիկ, ովքեր դեմ են Արայիկ Հարությունյանին և բավական վատ են վերաբերվում նրան, բայց Սամվել Բաբայանի՝ երկրի ներսում նոր ցնցումներ առաջացնելու այս մտադրությունը բավականին մեծ ռեզոնանս է առաջացրել։ Օրերս Ռուբեն Վարդանյանի կազմակերպած բավական մարդաշատ հանրահավաքը դուր չէր եկել ՀՀ իշխանություններին, ու, մեր տեղեկություններով, նաև այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արցախյան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, սկսել են շտապել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
