Պակիստանում արյունոտ բախումներ են
![]() Պակիստանի ընդդիմադիր «Արդարության շարժում» (JMH) կուսակցության կողմնակիցներն ու ակտիվիստները երեքշաբթի բողոքի ցույցեր են սկսել երկրի խոշոր քաղաքներում՝ նախկին վարչապետ և JMJ նախագահ Իմրան Խանի ձերբակալության դեմ: Այս մասին երեքշաբթի հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։ Ցույցեր են տեղի ունենում Իսլամաբադում, Փեշավարում, Հարիպուրում, Աբոթաբադում, Սիալքոթում, Ֆեյսալաբադում, Ռավալփինդիում, Լահորում և երկրի այլ շրջաններում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս լուսաբանել բողոքի ակցիաները, իսկ կուսակցության կողմնակիցներին ցրելու համար կիրառվում են ուժային մեթոդներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ։ Ցուցարարներին մինչ այժմ հաջողվել է հրկիզել «Ռադիո Պակիստան»-ի շենքը, ներխուժել բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների տներ և ավերածություններ անել: Ցուցարարները նաև հարձակումներ են գործում երկրի ռազմաբազաների ուղղությամբ: Նրանք կարողացել են ներխուժել Մյանվալի ռազմաօդային ուժերի բազա: Երկրի իշխպանությունը սահմանափակել է համացանցը, արգելափակվել է մուտքը դեպի սոցցանցեր: Երկրի տարբեր հատվածներում բախումներ են տեղի ունենում իշխանական ուժերի և ընդդիմության միջև, կան տուժածներ 2 կողմերից: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
