Պակիստանում ձերբակալվել է նախկին վարչապետ Իմրան Խանը
![]() Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը ձերբակալվել է Իսլամաբադում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ձերբակալվել է Al-Qadeer Trust-ի միջոցների յուրացման վերաբերյալ դատական նիստի շրջանակներում: Խանին բերման ենթարկելուց հետո նրա կողմնակիցների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանց թվում են Խանի փաստաբանները, համակիր պակիստանցիները և մի քանի ոստիկաններ։ Խանը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանի կողմից նրան անվստահություն հայտնելուց հետո։ Ներկայում նրա դեմ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Պակիստանի դատարաններում՝ տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչություն և անկարգություններ: ![]() |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48

