Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2026 թ.

«Արդյո՞ք ՀՀ իշխանությունները ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին». Արթուր Խաչատրյան

763
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 10:30
«Արդյո՞ք ՀՀ իշխանությունները ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին». Արթուր Խաչատրյան

«Պարոն Մանուկյանը հարցնում էր՝ ինչո՞ւ է պարոն Ռուբինյանը մասնակցում մի բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան. ըստ պաշտոնական լուրերի՝ բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին: «Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր կարգավորումը շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 91-92թթ դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները»,- շարունակեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս հարցը պետք է հստակեցնել: