Տատարսկու սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Ազգային հանրապետական բանակը»
![]() Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը հանգեցրել է զինվորական լրագրող Վլադլեն Տատարսկու մահվանը, ստանձնել է «Ազգային հանրապետական բանակը»։ «ԱՀԲ-ի Պետերբուրգի սյունակի» հայտարարությունը հրապարակել է «Ռոսպարտիզան» թոլեգրամ-ալիքը, այն տարածել է նաև Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովն, ով բնակվում է Ուկրաինայում։ Նրանք ընդգծել են, որ ակցիան ուղղված չի եղել խաղաղ բնակչության դեմ, և «բոլոր զոհերը պատերազմի ակտիվ աջակիցներ են»։ Կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել նաև ռուս իրավապաշտպաններին՝ օգնել այս գործով ձերբակալված Դարիա Տրեպովային և «մյուս անմեղ մարդկանց»։ 2022 թվականի օգոստոսին Իլյա Պոնոմարյովը հայտնեց, որ «Ազգային հանրապետական բանակը» կանգնած է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիայի սպանության հետևում։ Մինչ նրա հայտարարությունը համացանցում այս կազմակերպության մասին ոչ մի հիշատակում չկար։ Ապրիլի 2-ին՝ Տատարսկու մահվան օրը, նախկին պատգամավորը լրատվամիջոցներով ակնարկել էր, որ ճանաչում է զինթղթակցին սպանողներին, սակայն առայժմ սպասում է «այս գործողությունն իրականացրած խմբի պաշտոնական դիրքորոշմանը»»։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
