Մոսկվայում պայթել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան․ նա մահացել է
![]() Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է. ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Land Cruiser Prado-ն, որը վարել է 29-ամյա Դարիա Դուգինան, պայթել է շարժման ընթացքում, մխրճվել ցանկապատի մեջ և այրվել։ Կինը տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ. Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախն ինքն է եղել՝ Ալեքսանդր Դուգինը։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
