Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն ազդարարում է գարնանային համերգաշրջանի բացումը
![]() Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն ազդարարում է իր գարնանային համերգաշրջանի բացումը: Համերգաշրջանի մեկնարկը կտրվի Վանաձորում ապրիլի 14-ին սպասվող մենահամերգին, որից հետո անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սյունիքում: Ապրիլի 19-22-ը համերգներ են սպասվում Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում: Անսամբլը սյունեցի հանդիսատեսին կներկայացնի իր կեսդարյա գործունեության ընթացքում ձևավորված հարուստ խաղացանկից լավագույն պարային և երգային կատարումներ: Ինչպես հայտնում են անսամբլից, Սյունիքում կայանալիք հյուրախաղերը հնարավոր է եղել իրականացնել ԿԳՄՍ նախարարության, Կապանի, Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանների աջակցությամբ: Չբացելով փակագծերը՝ հորովելցիները տեղեկացնում են, որ համերգաշրջանի ամփոփիչ համերգը տեղի կունենա մայրաքաղաքում հունիսին՝ մինչ այդ ընդգրկելով հանրապետության այլ մարզերը ևս: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
