ԱՄՆ-ն G7-ի երկրներին մղում է հակաչինական քայլերի. #Nikkei
ԱՄՆ-ն դրդում է G-7-ի երկրներին համատեղ գործողություններ ձեռնարկել Չինաստանի դեմ, եթե Պեկինը դիմի տնտեսական հարկադրանքի G-7-ի գործընկերների դեմ: Այս մասին հայտնում է Nikkei Asia ճապոնական հրատարակությունը։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի կառավարությունը Քոնգրեսի հետ միասին քննարկում է մաքսատուրքերի բարձրացման օրինագծերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի իշխանություններն սկսել են պարզել, թե արդյոք իրենց գործընկերները պատրաստ են պատժամիջոցներ կիրառելու Չինաստանի դեմ՝ ռուսական օգնության դեպքում։ Առաջին հերթին ԱՄՆ-ն այս հարցը քննարկում է G7-ի երկրների հետ։ Ըստ աղբյուրների, ոչ պաշտոնական շփումներ են անցկացվում, մասնավորապես, ֆինանսների նախարարների մակարդակով։ Միաժամանակ նշվում է, որ քննարկումների այս փուլում կողմերը դեռևս համաձայնության չեն եկել Չինաստանի դեմ հնարավոր միջոցների վերաբերյալ։ Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Վաշինգթոնը չի վարանի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությանը ռազմական աջակցություն ցուցաբերող կամ պատժամիջոցները խախտող չինական ընկերությունների և անհատների դեմ։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24