Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև։ Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչև Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, և ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում։ Առհասարակ, ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, երբեք կամովին չեն հրաժարվել իրենց ձեռքբերումներից։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ երեկ անգամ ձեռնամարտ է եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, և ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։ Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում»; Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
