«Ադրբեջանը 1920-ին իր անկախությունը կորցրեց Արցախի պատճառով». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Շատ քչերը գիտեն, որ գլոբալ առումով Ադրբեջանը 1920 թվականին իր անկախությունը կորցրեց, կարելի է ասել, Արցախի պատճառով։ Երբ 11-րդ կարմիր բանակը Միխաիլ Կարլովիչ Լևանդովսկու հրամանատարությամբ մտավ Ադրբեջան, այդ ժամանակ իրենց կարելի է ասել ողջ բանակը, մինչև 20 հազար զինվոր, գտնվում էին Արցախում, որպեսզի ճնշեն այնտեղ 1920 թվականի գարնանմ սկսված հայկական ապստամբությունը։ Ապստամբությունը փաստացի իրենք կարողացան ճնշել, սակայն Բաքուն մնացել էր կատարյալ անպաշտպան վիճակում, ինչը թույլ տվեց բոլշևիկներին ընդամենը մեկ օրվա ընթացքում մտնել և գրավել Բաքուն։ Ընդ որում, ադրբեջանական բանակի, այսպես կոչված, թուրքական թևը, որը մնացել էր դեռ Կովկասյան իսլամական բանակից, մեծամասամբ Արցախի լեռներում էր, իսկ ադրբեջանական բանակում ծառայության անցած նախկին ցարական գեներալներ Ալի Շիխլինսկին ու Սամեդբեկ Մեխմանդարովն ուղղակի անցան բոլշևիկների կողմը և ապագայում էլ բավականին լավ իրենց զգում էին Կարմիր բանակի կազմում։ Ներքին ձայնս հուշում է, որ այս փորձարկված մոդելը կարող է նորից կրկնվել Բաքվի գլխին»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |
«Ալիևն ամբողջ ընթացքում պատրաստվում էր պատերազմի». Արա Պողոսյան
2319:24Ոստիկանությունը մգացված ապակիների մասին օրենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
5419:0019 նոր դատավոր կհամալրի դատական իշխանության շարքերը (լուսանկար)
3618:30ԱՄՆ-ն նշել է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի ժամանակը
10218:06Հայտնի է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով դատական նիստի օրը
10213:30«Եթե էն ծնողները «ծախվել են», բա է՞ս նկարի ծնողներն ինչ են արել». Արամ Գևորգյան
10813:18