«Նույնը քովիդի ժամանակ էր». Սուրեն Սահակյան
![]() Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Իրականում պետական/ՏԻՄ կառավարման օղակների ու հանրության միջև կոմունիկացիայի մակարդակը զրոյի ա ձգտում (ընդ որում, երկու կողմից էլ)։ Եթե նույնիսկ էդ ծառերի հատումը քաղաքապետարանի բոլոր ժամանակների ամենառացիոնալ որոշումը լիներ, մեկ ա՝ չհասկացվածությունը տեղի էր ունենալու։ Նույնը քովիդի ժամանակ էր։ Էս խախանդ ու բնից հնազանդ ժողովրդի կեսին հաղորդակցվելու անկարողության պատճառով հակապատվաստումային առաջամարտիկներ սարքեցին։ Մեկը դուրս չի գալիս հանրամատչելի կերպով բացատրի, թե ինչ ա նշանակում «հոգնած» թեղի, կամ կանաչապատման առումով ինչ «պայծառ» ապագա ա մեզ սպասում։ Տենց էր նաև ուղևորափոխադրումների սակագների բարձրացնելու դեպքում՝ փոխանակ փաստարկներ ներկայացվեն, քաղաքապետարանի կեսը դուրս եկավ՝ մարդկանց ճնշելու, պարտադրելու էդ որոշումը։ Վերջում դա մի մեծ շարժում դարձավ, որ Տարոն Մարգայանի վրայից հեռացրեց «բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետի» հանիրավի գոյացած փառը։ Բայց սո՛ւս, սենց մանր-մունր բաները ժամանակի պաշտոնյաների ուշադրությանը ոչ արժանի բաներ են, նրանք հիմա զբաղված են ազդեցության ոլորտների համար կռիվներով»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
