Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
![]() Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ վիճաբանություն և բախում է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև։ Սկզբում իրավիճակը լարվել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի և իշխող կուսակցության շարքերը լքած ու հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի միջև, որից հետո միջադեպին խառնվել են նաև այլ պատգամավորներ։ Իրավիճակն այնքան է սրվել, որ նախ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին տեղադրված խոսափողով հարվածել է Նակաիձեին, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին ևս խոսափողը նետել է նույն ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ։ Բանավոր առերեսումը շարունակվել է մի քանի րոպե։ Ըստ առկա տեղեկությունների, «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները հակառակ կողմում նստած ընդդիմադիր գործընկերներին «գործակալներ» են անվանել, ինչն էլ իրավիճակի սրման պատճառ է դարձել։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
