Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

Իրանում երկրաշարժ է գրանցվել

896
Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 16:12
Իրանում երկրաշարժ է գրանցվել

Այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է 350 հազարից ավելի բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 56 կմ հյուսիս։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։