Նոր ուժգին երկրաշարժ՝ Աֆղանստանում. զոհերի թիվն աճում է
1143
Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 10:24
![]() Պակիստանում և Աֆղանստանում երեկ երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. այսօր առավոտյան զոհերի թիվը հասել է 13-ի։ The News-ը՝ վկայակոչելով Աղետների կառավարման գրասենյակին, գրում է 9 զոհի և 44 վիրավորի մասին։ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տևել է առնվազն 30 վայրկյան և խուճապ է առաջացրել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևելքում. օջախը գտնվել է 187 կիլոմետր խորության վրա։ Reuters-ը, վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը, հայտնում է, որ Սվաթ թաղամասում տուժել է մոտ 150 մարդ։ Առնվազն չորս մարդ է զոհվել և 50-ը վիրավորվել Աֆղանստանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնյան։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
