«Հիշեմ մի դրվագ». Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Քանի որ մեր հանրության ուշադրության կենտրոնում այս օրերին նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի անօրինական նշանակումն է, հիշեմ մի դրվագ։ 2003 թվականի գարնանը Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դպրոցական օլիմպիադայում հասել էի հանրապետական փուլ ու Էջմիածնում մասնակցում էի գլխավոր քննությանը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում նստած էին հարյուրավոր աշակերտներ, իսկ քննական հանձնաժողովի նախագահը Դավիթ Գյուրջինյանն էր։ Մտավ ներս, ճշտեց, թե մասնակիցներից ով ինչպիսի միավորներով է հասել հանրապետական փուլ, ապա դիմեց աշակերտներիս ու ասաց, որ եթե հաջողության չհասնենք, չտխրենք, այդպես էլ է պատահում։ Քննության արդյունքներով ամենաբարձր միավորներով առաջին տեղում էր Դավիթ Գյուրջինյանի դուստրը։ Տարիներ անց հեռուստաընկերություն հյուր եկած Գյուրջինյանին հիշեցրի այդ պատմությունը, ժպտաց խորհրդավոր ու գնաց։ Ասաց, արդար է ամեն ինչ։ Այսպիսի մարդիկ բոլոր իշխանությունների ժամանակ իրենց հարմար մարմնի ձևը գտնում են»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
