«Чудеса на виражах». Զախարովանˋ Փաշինյանի հայտարարության մասին
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ խնդրել են մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե Ռուսաստանը չկարողանա ապահովել կայունություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա նա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դրանով իսկ բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցը, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը»։ «Սա կարելի է գնահատել միայն մեկ արտահայտությամբ՝ чудеса на виражах (բառացիˋ հրաշքներ կտրուկ շրջադարձերին-խմբ.)։ Այլ բացատրություն չեմ կարող տալ: Ես չեմ էլ փորձի վերլուծել, և ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող է նկատի ունենալ և ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»,- ասել է Զախարովան: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
