Ինչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնին հրաժեշտ տված Վահան Հունանյանը, մեր տեղեկություններով, շուտով նոր պաշտոն կստանա։ Նրան պատրաստվում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, վաղուց լրացել է, եւ, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել։ Դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով, իսկ եթե մի երկրից մյուս երկիր են տեղափոխվում, ապա՝ 3 տարի ժամկետով։ Մինչ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվելը Սամվել Մկրտչյանը եղել է Լիբանանում ՀՀ դեսպանը, 2018 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, այսինքն՝ նրա պաշտոնավարման 4 տարին լրացել է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
