Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

1006
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 18:42
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական մասում. հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Կենտրոնի տվյալներով՝ բռնկման օջախը գտնվել է Գոքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: