Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործին
![]() Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործին, ով հետախուզվում էր միանգամից մի քանի երկրներում. հայտնում են ռուսական Telegram ալիքները։ Ըստ աղբյուրի՝ 29-ամյա Ջաբբար Յուսիֆին անտեսել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի պահանջը՝ կանգ առնել Մոսկվայի օղակաձև ճանապարհին՝ մեքենան ստուգելու համար։ Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրան։ Հանցագործը մեքենան թողել է Ռեուտովի բնակելի բակերից մեկում և փորձել փախչել։ Իրավապահները նախազգուշական կրակ են բացել՝ տղամարդուն ստիպելով կանգնել, որից հետո նրան բերման են ենթարկել։ Ոստիկանները հանցագործի մոտ ատրճանակ են հայտնաբերել։ Պարզվել է, որ վերջինը գտնվում է Ինտերպոլի տվյալների բազայում՝ Ուկրաինայի քաղաքացու կանխամտածված սպանության համար։ Բացի այդ, նա գտնվում է ռուսական բազայում՝ ապօրինի զենք պահելու համար։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
