«Իջևանի գինու, կոնյակի գործարանը շարունակում է ապօրինի շինարարությունը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «2020թ. ամռանը և դրանից հետո Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գործարանի հարևանությամբ Աղստև գետի հունում և ափին կատարել է մեծ ծավալի շինարարակական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացրել է, Աղստևի ափին կառուցել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետևանքով Իջևանի դենդրոպարկի ջրառն ավերվել է։ Այդ ժամանակից մինչև այսօր, ավելի քան երկուսուկես տարի Իջևանի դենդրոպարկն Աղստև գետից ոռոգման ջուր չի ստանում, Իջևանի դենդրապարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի և բույսերի կեսը չորացել է, մնացած մասն էլ չորացման վտանգի տակ է։ Դենդրոպարկին և Աղստև գետին պատճառվել է հսկայական նյութական վնաս։ Քննչական կոմիտեից լրագրողիս հայտնել են. «Տավուշի մարզի Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու և կոնյակի գործարանին հանձնելու, և ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թվականի հոկտեմբերի 15-ին (08,04,2003 թվականին ընդունված և 01․07․2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։ ![]() ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
34425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
11325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
14125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
29725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
47824.09.2026, 21:24


