Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանում է Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը. ԱՄՆ դեսպանատուն

886
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 11:30
Ադրբեջանում է Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը. ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն արդեն Ադրբեջանում է: Հաղորդագրության համաձայն՝ այցը հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակ է հետապնդում:

Նշվում է, որ այցի շրջանակներում Լ. Բոնոն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ:
Նա կայցելի նաև Հայաստան և Վրաստան: