Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
![]() Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է իր հրաժարականի մասին ուղևորատար գնացքի վթարից հետո: Նախարարի հայտարարությունը տարածել է Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունը. «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից: Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր այդքան անարդարացիորեն հեռացան կյանքից և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Մենք Հունաստանի երկաթգծային ցանցն ընդունել ենք ոչ բարվոք վիճակում: Այս 3,5 տարվա ընթացքում բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար, ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»։ ![]() |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48

