«Մտահոգիչ լուրեր Իրանից». Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգիչ լուրեր Իրանից. երկրի ազգային արժույթը՝ ռիալ֊թումանը, րոպե առ րոպե արժեզրկվում է։ ԱՄՆ մեկ դոլարի գինը ազատ շուկայում հատել է 60,000 թումանը, իսկ պետականորեն սահմանափակ քանակով վաճառվում է 42,000 թումանով։ Պրն Ռայիսի նախագահ ընտրվելու ժամանակ ԱՄՆ մեկ դոլարն փոխանակվում էր 26,000 թումանով։ Փորձագետները դա կապում են ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների սաստկացման և Իրաքի ու ԱՄ Էմիրաթների ճանապարհով մտնող դոլարների սահմանափակման հետ։ Այս տատանումներն ազդում են նաև Հայաստանում բնակվող որոշ իրանցիների կենցաղի վրա. իրանական ապրանք ներմուծողները գերշահույթ են ստանում, իսկ Իրանից հասնող աշխատավարձով կամ թոշակով ապրողները դժվարության են մատնվում։ Այս վիճակը կազդի նաև Հայաստանի տուրիզմի վրա և ենթադրում եմ առաջիկա մարտ ամսին կպակասեն մեր իրանցի հյուրերը»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
