Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Տաջիկստանում 8 երկրաշարժ է տեղի ունեցել

1310
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 18:48
Տաջիկստանում 8 երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանի արևելքում հինգշաբթի օրը 8 երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին ասված է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ։

Միաժամանակ Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին հայտնել է, որ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվում է լեռներում և ամայի, անմարդաբնակ տարածքում՝ Մուրգաբ շրջանի կենտրոնի և Սարեզ լճի միջև։

Միաժամանակ տեղի է ունեցել ևս 6 հետցնցում։

Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։