Թուրքիան ցնցված է նոր երկրաշարժերից. փլատակների տակ մարդիկ կան, հաղորդվում է զոհերի մասին
775
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 23:42
![]() Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժերի հետևանքով մեկ կին է մահացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքով՝ չորս մարդ մնացել է փլատակների տակ։ Նրանցից մեկին արդեն հաջողվել է փրկել, մնացածներին փրկելու աշխատանքները շարունակվում են»,- ասել է Սոյլուն։ Հաթայի երկրաշարժից տուժած ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 20-ին այցելել է Հաթայ նահանգ, նոր երկրաշարժի պահին գտնվել է մեկ այլ շրջանում՝ Քահրամանմարասում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
