Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ավելի քան 6 հազար հետցնցում է գրանցվել

1189
Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 16:00
Թուրքիայում ավելի քան 6 հազար հետցնցում է գրանցվել

Թուրքիայում 12 օրվա ընթացքում ավելի քան 6 հազար հետցնցում է գրանցվել, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի սեյսմոլոգներին: Փորձագետների խոսքով՝ հետցնցումների ուժգնությունը կազմել է չորսից մինչև վեց մագնիտուդ:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին (7,8 մագնիտուդ) երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում 46 հազար մարդ է զոհվել: