«Անիի կամրջի վերակառուցման էսքիզային առաջարկը պատրաստ է». Ալֆրեդ Քոչարյան
![]() ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն, անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց. «Հաշվի առնելով կամրջի պատմական բացառիկ արժեքը և դրա վերականգնման կարևորությունը՝ այսօր պատրաստ է պատմական հուշարձանի վերակառուցման էսքիզային առաջարկը։ Կամուրջը ընդգրկված է Հայաստանի հուշարձանների ցանկում։ Ինչպես ասաց ՀՀ վարչապետը, հույս ունենք, որ համագործակցության արդյունքում կկարողանանք վերականգնել այն»։ Նշենք՝ 2016 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է իր համաշխարհային ժառանգության ցուցակում։ Կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում, որը քաղաքի ճարտարապետական գլուխգործոցներից է։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
