Ի՞նչ յուրահատկություն ունի Անիի կամուրջը
![]() Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր բնական սահման հանդիսացող Ախուրյան գետի վրա դեռ Բագրատունիների թագավորության օրոք 10-11-րդ դարերում բազմաթիվ կամուրջներ են կառուցվել, որոնք վկայում են կառուցողների մեծ վարպետության և դարաշրջանի ճարտարագիտական մտքի բարձր մակարդակի մասին։ Այդ կամուրջներից հատկապես ամենամեծը, որը հայտնի է Անիի կամուրջ անվամբ, ունեցել է յուրհատակուկ դեր և կառուցվածք․ այն ոչ միայն կառուցվել է որպես գետի երկու ափերը կապող ճանապարհ, այլ նաև հանդիսացել է քաղաքի պաշտպանական համակարգի մի մասը։ Մոտ 30 մետր թռիչք ունեցող կամուրջն ափամերձ երկու հատվածներում ունեցել է փայտե շարժական հատվածներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի էր ետ քաշել՝ այդպիսով կամուրջը դարձնելով անանցանելի։ Կամուրջը երկու կողմերում ունեցել է նաև կրկնահարկ աշտարակներ, որոնց դարպասները անհրաժեշտության դեպքում փակվում էին։ Մասնագետների կարծիքով, այդ աշտարակներում էին տեղավորվում կամրջի պահակները և մաքսատան աշխատողները, որոնք վաճառականներից գանձում էին համապատասխան վարձ կամրջով անցնելու կամ քաղաք ապրանք մտցնելու համար։ Այսպիսով, ստացվում է, որ Անիի կամուրջը կարևոր դեր է կատարել քաղաքի պաշտպանական համակարգում։ Նրա վրա խնդիր էր դրվում ծառայել ոչ միայն որպես կամրջային անցում քաղաք մտնող ճանապարհի վրա, այլ անհրաժեշտության դեպքում փակել այդ անցումը՝ երթևեկելի մասերի փայտյա հատվածները ուղղակի հավաքելու և դարպասները փակելու միջոցով, ինչի արդյունքում աջ և ձախ ափերն անջատվում էին միմյանցից։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
