Լրացուցիչ գումար կհատկացվի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների համար
![]() 2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը: Հայ կինոյի 100-ամյակի, ինչպես նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ հրատարակվել է մեծանուն ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն արդեն իսկ տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում: 2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում: Հաստատված միջոցառումների ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ նախագծեր՝ գիտաժողովներից, հրատարակություններից ու կրթական ծրագրերից սկսած՝ մինչև ցուցահանդեսներ, միջազգային կինոփառատոններ և մասնակցություն առաջատար միջազգային կինոշուկաներին: «Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Նախագծերին մասնակցություն են ունենալու նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, քննադատներ և այլք: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
