Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Պանամայում ավտոբուսը ժայռից ընկել է կիրճը. կա 30-ից ավելի զոհ

815
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 20:42
Պանամայում ավտոբուսը ժայռից ընկել է կիրճը. կա 30-ից ավելի զոհ

Պանամայում առնվազն 33 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով. ավելի քան 60 միգրանտ տեղափոխող ավտոբուսն ընկել է ժայռից, հայտնել է երկրի միգրացիոն իշխանությունների ներկայացուցիչը:

Նշվում է, որ միգրանտներ տեղափոխող ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի ապաստարան, որը գտնվում է արևմտյան ափամերձ Չիրիկի նահանգում:

Պանամայի միգրացիայի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Իսաբել Սարավիան հաստատել է, որ առնվազն 33 ուղևոր է զոհվել։ Նա չի հստակեցրել զոհերի ազգությունը։