Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1059
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 20:36
Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է գրանցվել Ռումինիայում՝ Տարգու Ցզյու քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է գրեթե 100 հազար մարդ։ Նոր ցնցումների մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ռումինիայում գրանցված երկրաշարժը գնահատվել է 5,2 բալ։ Զոհերի կամ հետցնցումների մասին տեղեկություններ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մեծ խորության վրա՝ գետնի մակարդակից մոտ ութ կիլոմետր: