Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

13-ամյա աղջիկը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է

605
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 13:06
13-ամյա աղջիկը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է

Երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության և քննչականի ծառայողները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս-ն է։ Տեղում բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան ունեցել է «սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։