«Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք». Հրանտ Մաթևոսյան
![]() «Ղարաբաղը իմ տունն է և նրա կողքին միշտ կանգնած եմ լինելու: Նույնիսկ թուրքը ինձ դավաճան կհամարի, եթե նրանից ես ձեռք քաշեմ: Սա կա նաև իմ ժողովրդի գիտակցության մեջ: Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք»,- այս մասին ասել է հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանը: Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին՝ Ահնիձորում: Գրական ասպարեզ է իջել 1961-ին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Մահացել է 2002թ. դեկտեմբերի 19-ին՝ 67 տարեկանում: Հրանտ Մաթևոսյանի մտքերից Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս… Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…
Ամեն մարդ էնքան է ապրում, ինչքան ինքն է ուզում…
Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…
Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում… |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
