Երևանում տեղի է ունեցել «Ուրարտու․ Մոռացված թագավորություն» պատմական ֆիլմի պրեմիերան
![]() Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական փաստագրական դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյանը, հայ արքաների կերպարները կերտել են դերասաններ Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք։ «Ուրարտու. մոռացված թագավորություն»-ը վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։ Ֆիլմը նկարահանվել է «HAYASA» և «PARA TV» ստուդիաների կողմից: Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։ Պատմական արժեք ունեցող ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ: Նրանց շարքում են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից: Փաստավավերագրական ֆիլմում հայտնի պատմաբանները և գիտնականները ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։ Ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ հաստատվում է հայկական միասնության և ուժի գաղափարը, որով պետք է առաջնորդվեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդները։ ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



