Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն
![]() 2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։ Համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգհեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։ Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։ «Սա երկար սպասված իրադարձություն է մեր նվագախմբի համար և հրանալի հնարավորություն՝ հայ մշակույթը բրիտանացի ունկնդիրներին ներկայացնելու Խաչատրյանի երաժշտության միջոցով։ Բոլորիս է հայտնի, որ «Սուսերով պարը», թերևս, Արամ Խաչատրյանի անվան հետ կապվող ամենախորհրդանշական երաժշտությունն է միլիոնավոր մարդկանց համար, սակայն մեր նպատակն է օտարերկրյա ունկնդրին ներկայացնել հայ երաժշտության ավանդույթներում խարսխված նրա փառահեղ կոմպոզիտորական արվեստն իր ողջ հմայքով։ Ի դեպ՝ սա մեր երկրորդ համերգային շրջագայությունն է Միացյալ Թագավորությունում, և այն, իհարկե, Խաչատրյանի 120-ամյակի խորհրդանշմամբ այն ձեռք է բերում կրկնակի կարևորություն»,- ընդգծում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։ Միացյալ Թագավորության գալիք հյուրախաղերը կազմակերպվել են անվանի «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ և մեծ աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։ |
«Աշխարհի հնագույն քարտեզը, Ուրարտուն և Հայաստանը». Բրիտանական թանգարանի պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը (լուսանկար)
23901:36Իտալիան առաջարկել է իրեն տալ «Մոնա Լիզային»
31000:31«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
18825.02.2025, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
19924.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
35423.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
38523.02.2025, 01:36