Կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը
![]() Սույն թվ․ փետրվարի 19-ին, ժ․ 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր՝ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /սոպրանո/ մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։ Գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։ Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։ • Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին, • «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին, • Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։ • 2015թվականից մինչ օրս հանդիսանում է «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։ • 2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։ • 2021թվականից մինչ օրս միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի Կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև՝ Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։ |
Ո՞վ է այն անձը , որի արձանը տեղադրված է Երևանի կենտրոնում և խորհրդանշում է հայ-ֆրանսիական բարեկամությունը (լուսանկար)
13228.03.2023, 23:42«Գոյ» թատրոնն ընդգրկվում է Սունդուկյանի անվան թատրոնի կազմում՝ որպես բաժին. ԿԳՄՍՆ
10728.03.2023, 20:06Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը
9427.03.2023, 15:24«Թուրք-ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը». Խ. Սիրեկանյան
16427.03.2023, 02:06Ինչ տեսք ունի երբեմնի հզոր մայրաքաղաք Երվանդաշատն այսօր (լուսանկար)
13826.03.2023, 21:42Տափի՝ Հայաստանի ուշագրավ և կանգուն բերդերից մեկը (լուսանկար)
13225.03.2023, 17:06