Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Վահե Ղազարյանը ճանապարհել է Հայաստանից Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատները

408
Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 21:18
Վահե Ղազարյանը ճանապարհել է Հայաստանից Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատները

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: