ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուշադիր կարդացեք ՔՊ-ական իշխանությունների օրոք կատարված, իմ խորը համոզումով՝ անհեթեթ, ոչ գերակա, ոչ հավասարակշռված, ոչ արդյունավետ, ոչ նպատակային, ոչ տրամաբանական, ոչ բարոյական ծախսերի այս ոչ ամբողջական ցանկը։ Լափել և կոռուպցիա բառերը քարոզչական թմրանյութ դարձրած և ազգին մասսայական հոգեխարմանքունքի ու դեգրադացիայի հասցրած քպ-ական իշխանությունն ի՜նչ հաճույքով, ի՜նչ հեզասահ, ի՜նչ անշրջահայաց, ի՜նչ անկաշկանդ, զցինիկ ու անզուսպ է շռայլում, լվանում ու մսխում պետական բյուջեն՝ մեր, ձեր բոլորի բարեկեցության և քրտինքի հաշվին, մեր երկրի պաշտպանունակության և անվտանգության հաշվին, ձեզ մոլորեցնելու և մանկուրտացնելու հաշվին։ Սրանք՝ ներքոհիշ ծախսերը, պատերազմի մեջ գտնվող պետության առաջնահերթություններ չեն՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ։ Դատելով մինչև վերջերս պարտքով նվազագույն կարիքները հոգացող քպ-ականների նորերս բացահայտված դղյակների, ավտեմեքենաների, հողատարածքների, բնակարանների, անշարժ գույքերի, նաև քպ-ական օլիգարխների կտրուկ փթթող բիսնես պատմություններից, կարելի է եզրակացնել, որ սրանք ոչ թե պայքարում էին թալանի, անօրինականության, օրենքի գերակայության, ժողովրդավարության, հանրային բարեկեցության կամ բիսնես-քաղաքականություն տարանջատման դեմ, այլ պարզապես նախանձում էին, որ թալանողը, ախրաննիկով ման եկողը, օրենք շրջանցողը, մանդատով բիսնես ծաղկացնողը, կոռուպցիոն սխեմաներ մշակողը, անմրցույթ գնում կատարողը, ատկատներ ստացողն ու ախպերության համար բիզնես հովանավորողը, բյուջե լափողն իրենք չեն․․․ Իսկսպես, իրականում դուք անգերազանցելի եք, որովհետև այս ամենն անում են անթաքույց ցինիզմով, անթաքույց լկտիությամբ, գյորմամիշ-տգետի ագահությամբ, ազգը պառակտելով ու նվաստացնելով, ուրացումով ու անցյալի ու ապագայի դավաճանությամբ, մեր հավաքական արժանապատվության վրա թքելով, ազգը դեգրադացնելով ու հուսալքելով․․․ Մեր տղեքի թափված արյունն էր ափսոս․․․ Բայց, այսպես չի մնա․․․միևնույն է՝ ՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼ․․․Չարը, դավաճանությունն ու խավարը հարատև չեն․․․
Ահա ոչ ամբողջական մի ցանկ․ փորձեք կարդալ հավասարակշռությունը չկորցնելով․․․ 70 հազար դոլար - Էկոնոմիկայի նախարարի աշխատավայրի զուգարանների նորոգման համար։ 52 հազար դոլար - փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակները փոխելու համար։ 50 հազար դոլար - Արարատ Միրզոյանի Դուշանբե այցի համար։ 230 հազար դոլար – 2019թ․ ամանորյա տոնածառի և լուսավորության համար։ 2․5 մլն դոլար - 2021 թվականի ամանորը նշելու համար։ 250 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող օդանավը ներկելու և դիզայնը փոխելու համար 12․500 դոլար – Բաղրամյան փողոցում գորգ լվալու համար: 350 հազար դոլար – 2019թ․ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ թռիչքի համար (միայն օդանավի ծախսը՝ մեկ ուղղությամբ)։ Մոտ 2 մլն դոլար – կառավարական ամառանոցները վերանորոգելու համար։ 550 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։ 220 հազար դոլար – Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։ 45 հազար դոլար – Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պատվիրակության Բալի թռիչքի համար։ 100 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանի գրառումը որպես գովազդ պլակատների վրա տարածելու համար։ 100 մլն դոլար ամեն տարի – պետ ապարատի պարգրատրումների համար։ 35 հազար դոլար կառավարության աշխատակազմին - ֆուտբոլի գնդակ, գլխարկ, բաճկոն, գոտի, կիսաշրջազգեստ, կիսավերարկու և նմանատիպ այլ բաներ գնելու համար։ 7 մլն դոլար - գաղտնալսման «Պեգասուս» համակարգ գնելու համար։ 100 հազար դոլար - «Քաղաքացու օրը» նշելու համար։ Մոտ 130 մլն դոլար – սելֆիի համար СУ-30-ներ գնելու համար։ 500 հազար դոլար - Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար 5 նոր ամենագնաց ձեռք բերելու համար։ 500 հազար դոլար - հակակոռուպցիոն կոմիտեի 20 ավտոմեքենաների համար։ 570 հազար դոլար – 2022թ․ Քննչական կոմիտեի կապիտալ վերանորոգման համար։ 60 հազար դոլար - Ալեն Սիմոնյանի Սամարղանդ այցի՝ ինքնաթիռի համար։ 435 հազար դոլար - Քննչական կոմիտեին 12 մեքենա գնելու համար։ 235 հազար եվրո – Նիկոլ Փաշինյանի Նյու-Յորք թռիչքի համար։ 1 մլն դոլար – Տոնական լուսավորության համար»: