Տոնավաճառը չի բացվել. «Մալաթիա»-ի տնօրինությունը դատի է տվել տեսչական մարմնին
![]() «Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները: «Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են: Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում արդեն փակված տոնավաճառի դիմաց։ Ավելի ուշ տոնավաճառի տնօրենն ու մեկ տասնյակ աշխատակիցները հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ որքան արագ շտկվեն արձանագրված խախտումները, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի իր որոշումն ու կվերաբացվի տոնավաճառը: Փետրվարի 3-ին տոնավաճառի տնօրենն ասել էր, որ 99 տոկոսով այսօրվանից տոնավաճառն աշխատելու է, սակայն աշխատանքները ավարտել, ինչպես պարզվեց, չեն հասցրել ու չեն վերսկսել։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
