Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։ Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության համացանցային էջերը վարի, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստի ու կառավարության փիառով զբաղվի։ Վարչապետի աշխատակազմն այս ՊՈԱԿ-ին ևս մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 10 մլն դրամի չափով, որով էլ ՊՈԱԿ-ը պիտի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցի։ Այսինքն՝ ստացվում է, որ դրամաշնորհը ստանում է ՊՈԱԿ-ը, բայց դա համարվում է աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։ Այս երկու դրամաշնորհի պայմանագրերը կնքվել են հունվարի 25-ին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
