Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երևանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երևանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը՝ Հրայր Հակոբյանին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես և այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, և գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության և հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետևելով զարգացումներին: Զրուցեցինք նաև Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասաց. «Դրանում որևէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որևէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Հիշեցնենք, որ դեռևս 2022 հոկտեմբերի 19-ին գրել էինք. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երևանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»: Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում և որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, և մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները ևս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, և նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը: Կապ հաստատեցինք Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06