Մոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա
![]() Երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսիի (նախկինում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան) վրա մի խումբ մարդիկ են հարձակվել: Նրանք հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել ՌԴ ԱԳՆ շենքի մուտքի մոտ, ուր Թրեյսին եկել էր իր հավատարմագրերը հանձնելու։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Հրատարակությունը նշում է, որ չնայած դիվանագիտական որոշ պայմանավորվածություններին, այդ թվում՝ գերիների փոխանակմանը, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրների միջև բարձր մակարդակի շփումները գրեթե ի չիք են դարձել։ «Դեսպան Թրեյսին կենտրոնացած է աննախադեպ լարվածության պահին մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա»,- նշել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
