Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ.

«Բանակին հարվածել են թիկունքից». Սեյրան Օհանյան

248
Շաբաթ, 28 հունվարի, 2023 թ., 15:12
«Բանակին հարվածել են թիկունքից». Սեյրան Օհանյան

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը: Այս պահին նա պատասխանում է լրագրողների հարցերին. «Բանակը մեզ համար միշտ եղել է գործող, կենդանի էակ ու քանի դեռ գործող է, կենդանի է, պետք է ծնունդը շնորհավորել ու ցանկանալ ապաքինում: Ցավոք, վերջին տարիներին բանակին հարվածել են թիկունքից. պետությունը, կարելի է ասել, չի օգնել բանակին, որ հաղթանակ ունենանք: Բայց յուրաքանչյուրիս գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է»,- ասել է նա:

Ուղիղ միացում` «Եռաբլուր» զինվորական պանթեոնից