«Ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկը հունվարի 28-ի հանրահավաքն է». Էդգար Ղազարյան
![]() «Թեզեր են տարածում իշխանական աղբյուրներով, թե մեր բանակը թույլ ա, անուժ, անզեն, թե դրա համար պիտի ծնկի գանք թշնամու բոլոր պահանջների առաջ: Հայտարարում են, թե մեր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Մեր անվտանգության երաշխավորը ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է: Ի՞նչ է եղել մեր բանակին, այո՛, նա ծանր հարված է ստացել այս հանցավոր ռեժիմի պատճառով, բայց դեռ կենսունակ է: Իշխանության փոփոխության դեպքում, երբ մեր բանակը ղեկավարեն իրենց գործին տիրապետող նվիրյալ զինվորականներ, կտեսնեք, թե մեր բանակը ինչ հրաշքներ կարող է գործել: Նսեմացման մթնոլորտը բերել է միայն այս իշխանությունը: Մենք ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկի օրը հունվարի 28-ն է՝ մեր լուսավոր տոնը՝ Բանակի օրը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա կոչ արեց բոլորին հունվարի 28-ին միանալ Բանակի օրվան նվիրված հանրահավաքին: Հանրահավաքին կհաջորդի նաև երթը՝ դեպի Եռաբլուր. «Դա ողբի երթ չի լինելու, այլ հպարտության ու երախտիքի երթ»: |
«Արգիշտի Քյարամյանը հրահանգել է, որ ինձ լռեցնեն». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3010:30Սպասվում է անձրև, մառախուղ (լուսանկար)
7808:30«Մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում». Թորոս Ալեքսանյան
22900:30«Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում զբաղվել պրոզելիտիզմով». Կիվիրյան
25200:00«Հրազդանում պարեկների կողմից սպանվածի ձեռքին կացին չի եղել, նա կապված է եղել ցանկապատից». Կ. Պողոսյան (տեսանյութ)
269Երեկ, 23:54«Հայրենասիրությունը փուչիկ է, վտանգավոր գաղափար». համացանցում տարածվում է ԿԳՄՍ նախարարի հարցազրույցը (տեսանյութ)
279Երեկ, 23:48