Ընտանիքի մտերիմը հայտնել է, որ Կիկաբիձեն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ ընտանեկան ողբերգությունից
![]() Երգչուհի Օլգա Զարուբինան պատմել է, որ Վախթանգ Կիկաբիձեի ինքնազգացողությունը վատացել է կնոջ՝ Իրինա Կեբաձեի մահվան պատճառով։ MK-ին տված մեկնաբանությունում նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ արտիստը կորցրել է կնոջը, ում հետ ապրել է մոտ 60 տարի։ «Տղամարդու համար շատ դժվար է վերապրել սիրելիի հեռանալը,- ասել է երգչուհին,- Վախթանգը ծանր սթրես ապրեց իր կնոջ մահվան պատճառով։ Որովհետև նա աներևակայելիորեն սիրում էր նրան: Ես վստահ գիտեմ այս մասին, քանի որ ես ինքս տեսել եմ նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Զույգը երկու երեխա է մեծացրել՝ որդեգրած դուստր Մարինա Սագարաձեին (1956թ.) և որդի Կոնստանտին Կիկաբիձեին (1966թ.): Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 15-ին 84 տարեկանում հիվանդությունից մահացել է խորհրդային և վրացի երգիչ, դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։ Հեռուստադիտողին նա հայտնի է «Միմինո», «Մի լացիր», «Վերիյսկի թաղամասի մեղեդին» և այլ ֆիլմերում ունեցած դերերով։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
