«Ես նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
![]() «Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշության հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը». Սերգեյ Փարաջանով Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 99-ամյակը։ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսիում: 1932-42թթ սովորել է Թբիլիսիի թիվ 42 միջնակարգ դպրոցում, 1942-45թթ՝ Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի ջութակի և վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Ի.Սավչենկոյի արվեստանոցը: Մասնակցել է Ի.Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի ստեղծմանը: 1951թ-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիևի կինոստուդիայում, ուր 1954թ. նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յ.Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1958թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.): 1964թ. նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերներ» կինոնկարը: Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և ռեժիսորին հռչակ բերել: Ֆիլմն արժանացել է Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների մրցանակների, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալի, Բրիտանական կինոակադեմիայի և այլ մրցանակների: Երկար տարիներ բնակվել է Թբիլիսիում, որի ժամանակ նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1980-ականներին թույլատրել են նկարահանել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ Ղարիբը» (1988թ., Մոսկվայի Նիկե մրցանակ, 1991թ.) ֆիլմերը, որոնք եղել են նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքը: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: «Ամբողջ կյանքում ինձ առաջ է մղում նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին և գրավիչ դարձա, նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». Փարաջանով |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



